Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Կարևոր է, որ մենք գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունը գործընթացին. կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի. Փաշինյան

Կարևոր է, որ մենք գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունը գործընթացին. կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դրվի սահմանազատման գործընթացի հիմքում. շատ կարևոր է, որ Հայաստանը գործնականում ի ցույց դնի իր հավատարմությունն այդ գործընթացին, իհարկե կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Նույնիսկ այդ գործընթացից առաջ եղել է Ադրբեջանի համար որպես խաղաթուղթ և որպես փաստարկ 4 գյուղերի փաստը և փաստարկը, և ես առիթ ունեցել եմ ասելու, որ շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ, ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու, չակերտներով կամ առանց չակերտների, լեգիտիմացնելու առումով: 

Ես ուզում եմ այս նրբությունը մենք ճիշտ հասկանանք, որովհետև մենք ի՞նչ խնդիր ունենք, մենք խնդիր ունե՞նք: Ընդ որում, ես Ձեզ ասեմ, այս պատմությունը որևէ կերպ չի կարելի կտրված դիտարկել 2020թ. իրադարձություններից և փորձից, որովհետև ես՝ անձամբ որպես այս ամենի պատասխանատվությունը կրող անձ և պաշտոնյա, ուզում եմ նաև դա ընդգծել: Ինձ համար հասկանալի է, ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին», - նկատել է Փաշինյանը` պարզաբանելով, որ որ շատ է հնչել քննադատությունը, թե իշխանությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել պատերազմը կանխելու համար: 

«Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակի լուծարմանը, համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական բնակչություն ունեցող միավոր է, համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական կառավարման ներքո է, այսինքն՝ իշխանության մեջ են ոչ միայն հայեր, այլև ադրբեջանցիներ, և նրանք համատեղ են կառավարում՝ խորհրդարանական մակարդակից սկսած, եթե իհարկե համաձայնություն լիներ Խորհրդարանի գոյության մասին և այլն, և այդպես շարունակ: 

Եվ այն ժամանակ մարդիկ ասում էին, գիտեք ի՞նչ, մենք այդքան տեղեկատվություն չունեինք, Դուք ունեիք այդ տեղեկատվությունը, Դուք կայացնեիք տեղեկատվությունից բխող որոշումներ, որովհետև դա Ձեր աշխատանքն էր, դա Ձեր պատասխանատվությունն էր այդ ամեն ինչը: Իհարկե, ես դրան փաստարկ, հակափաստարկ, ինչ ունեմ ներկայացրել եմ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում, բայց այդ բոլոր ուղերձները, որոնք, այդ թվում՝ ընդդիմության ուղերձն էին, որոնք, այդ թվում՝ հանրության ուղերձներն էին, այդ բոլոր ուղերձները ես ի գիտություն եմ ընդունել, և հիմա իմ ունեցած ամբողջական տեղեկատվության հիման վրա, որոնք, ընդ որում՝ ուզում եմ ասել, այդ տեղեկատվության մեջ շատ գերգաղտնի բաներ չկան, որովհետև ժամանակակից աշխարհում տեղեկությունները բաց են, այլ բան, թե ինչ հերթականությամբ և ինչ պատկերով են այդ տեղեկությունները դասավորվում այն պաշտոնյայի սեղանին, ով այդ ամեն ինչի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում է: 

Եվ մենք կայացնում ենք այս որոշումները: Բայց ես ուզում եմ նաև հետևյալն ասել, իմ համոզմունքն արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում, և կարծում եմ՝ սա շատ կարևոր պրոցես է, շատ կարևոր իրադարձություն է: Ես չեմ ուզում բարձրագոչ բաներ ասել, բայց սա անկյունաքար է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը և հետագա զարգացմանը, ընդ որում՝ մեր պետության երկարաժամկետ գոյության համար: 

Դուք հիշո՞ւմ եք, ես մի քանի անգամ՝ 2020, 2021, 2022 թվականներին ասել եմ, որ առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն, անկախ պետությունը գոյություն կունենա: Հենց հիմա ձեր աչքի առաջ դա է տեղի ունենում։ Ու ես սա նկատի ունեմ, որ ասում եմ, ես հույս ունեմ` Դուք նաև այսպես ասած տեղային նշանակության հարցերի էլ կանդրադառնաք, բայց գլոբալ առումով շատ կարևոր է հասկանալ այն գործընթացը, որը տեղի է ունենում։ Էլի եմ ասում` նախկինում մեր հասցեին հնչած քննադատությունների արձագանք է նաև այս ողջ գործընթացը, որը տեղի է ունենում», - հավելել է ՀՀ վարչապետը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]